Գևորգ Չաուշի հուշարձան (Երևան, Աջափնյակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Չաուշի հուշարձան (այլ կիրառումներ)
Գևորգ Չաուշի հուշարձան | |
---|---|
Գևորգ Չաուշի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Աջափնյակ |
Գտնվում է | Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Չաուշի հրապարակում |
Բարձրություն | 12 մ |
Քանդակագործ(ներ) | Լևոն Թոքմաջյան |
Ճարտարապետ(ներ) | Ժիրայր Պետրոսյան |
Հիմնադրում | 2007 |
Նյութ | բազալտ |
Շինարարության ավարտ | 2007, սեպտեմբերի 29 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Գևորգ Չաուշի հուշարձան, գտնվում է Երևանի Աջափնյակ համայնքում՝ Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Չաուշի անվան հրապարակում, տեղադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 29-ին, ի պատիվ ազատագրական պայքարի հերոս հայդուկապետ Գևորգ Չաուշի։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է բազալտից, ընդհանուր բարձրությունը 12 մետր է, բուն արձանի բարձրությունը՝ 7 մետր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանը տեղադրվել է հրապարակի կենտրոնի բարձունքի վրա։ Հերոսի աջ ձեռքը և ոտքը խրված են լեռների մեջ, ինչով հեղինակը ցանկանում է ասել, որ երկիրը կանգուն է, և ոչ մեկին չի տրվելու, իսկ մյուս ձեռքում՝ հրացանն է։ Չաուշը ներկայանում է որպես պահապան և քաջարի զինվոր՝ հայացքն ուղղված դեպի Արարատ լեռը[2]։ Հեղինակը քանդակը միտումնավոր չի հասցրել կատարյալ մշակվածության՝ քարի կոպտությամբ ցույց տալով սարերում կռված, սարերում մեռած մարդու կերպարը[3]։
Հուշակոթողի կերտմանն աջակցել է սասունցիների «Էրգիր» մշակութային կազմակերպությունը՝ Սուրեն Ֆահրադյանի նախագահությամբ։
Ամեն տարի, Գևորգ Չավուշի նահատակության օրը՝ մայիսի 27-ին, հերոսի արձանի շրջակա տարածքում տեղի է ունենում ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի նվիրված տոնակատարում[4]։
Գևորգ Չավուշին նվիրված հուշարձաններ կան նաև Աշնակում, Արտաշատում, Ջերմուկում, Լուսառատում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աջափնյակ համայնքում կբացվի Գևորգ Չաուշի արձանը
- ↑ Աջափնյակում կբացվի Գևորգ Չաուշի արձանը(չաշխատող հղում)
- ↑ «Գևորգ Չաուշի արձանը համանուն հրապարակում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Մայրաքաղաքում նշվել է ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրը
|